Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ովքե՞ր են թուրքերը, ազգային ինքնության ճգնաժամը կբերի՞ քաղաքացիական պատերազմի

Ովքե՞ր են թուրքերը, ազգային ինքնության ճգնաժամը կբերի՞ քաղաքացիական պատերազմի
03.04.2018 | 23:42

The New York Times-ն անդրադարձել է Թուրքիայում ազգային ինքնության շուրջ սկսված նոր ճգնաժամին, որը սկիզբ է առել Թուրքիայի հանրային ծառայությունների կայքի կողմից երկրի քաղաքացիների ընտանեկան տոհմածառի մասին տվյալների հասանելի դարձնելուց հետո:

«Շուրջ մեկ դար թուրքական իշխանությունները դաժան ազգային քաղաքականություն են վարել իրենց քաղաքացիների հանդեպ, որը բացառում էր ցանկացած այլ տեսակի ազգային պատկանելություն ու ընդգծում «մաքուր» թրքություն: Այսօր արդեն ռասայական մաքրության գաղափարը սկսել է փլուզվել և Թուրքիայի ձախակողմյան հոսանքների ներկայացուցիչները մտահոգված են, որ նման անձնական տվյալների բազայի բացումը կարող է պատճառ դառնալ ընդհուպ քաղաքացիական պատերազմի»,- գրում է հեղինակը «Ովքե՞ր են թուրքերը: Դա բարդ է»: Հրապարակված արխիվները բուռն արձագանքների պատճառ են դարձել, հազարավոր մարդիկ կիսվել են իրենց ծագման մասին տեղեկություններով, շատերը խոստովանել են, որ իրենց արմատներում գտել են հայկական հետք: «Երկար ժամանակ ազգային ինքնության հարցը Թուրքիայի համար համարվել է ազգային անվտանգության խնդիր: Օսմանյան կայսրության հայերի մեծ մասը մահացել է 1915-ին տեղի ունեցած աքսորի ժամանակ, իսկ մնացյալն անցել են իսլամի՝ կյանքը փրկելու համար: Այս մասին պատմությունները երկար ժամանակ մնացել են ընտանեկան գաղտնիք, այս հայերի ժառանգներից շատերը իրենց արմատների մասին իմացել են հասուն տարիքում:


Թուրքիայի հանրային ծառայությունների կայքը նոր յուրահատուկ հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին՝ ծառայությունների բաժնում ավելացնելով անձի և նրա ընտանիքի տոհմածառի մասին ամբողջական տեղեկությունների հարցման հնարավորությունը: Կայքի ծառայությունից հասցրել է օգտվել 8 մլն մարդ, չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով կայքը դադարեցրել է աշխատանքը, այնուհետև վերաբացվել:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ